ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում քննարկվող թեմաներն ու ընթացող պրոցեսները որոշ քաղաքական-հասարակական գործիչներ և ուժեր օգտագործում են իրենց մասին հիշեցնել տալու, պատվիրատուներին գոհացնելու և ըստ այդմ էլ ընդհանուր կերակրատաշտակից մի պատառիկ փախցնելու համար: Ահա այսօր, երբ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք կարևորագույն հարցերի սպառիչ պատասխաններ տվեց, ոմանք կրկին անգամ հասկացան, թե որքան նվաստ է իրենց անձը, երբ գործելով նույն քաղաքական դաշտում, ուղղակի չեն կարողանում հասարակ, մինիմալ խնդիրների մասին խոսել և դրանց լուծումներ առաջարկել: 
«Աբիժնիկ» ամբիցիոզները սակայն, տվյալ դեպքերի համար ունեն հատուկ գրչակներ, ովքեր ինքնասիրությունները փողի դիմաց ծախելով, պատրաստ են մի գռոշի համար, ցանկացած տեսակի հերյուրանք տարածել մարդկանց հասցեին: «Աբիժնիկ բրիգադի» ղեկավարն այս անգամ թոկից բաց էր թողել համայն հայոց ամենահայտնի գրանտակաեր, պատվեր կատարող Արթուր Սաքունցին, ով էլ իր էջում հասարակական գործչին ոչ վայել գրառում է կատարել: 
Իմաստ էլ չկա անդրադառնալ այդ գրառմանը, քանի որ ակնհայտ կերպով երևում է թե քամին որ ուղղությամբ է փչում, ուղղակի նման գրառումները վերստին անգամ փաստում են սաքունցանմանների և նրանց տերերի խղճուկ լինելու հանգամանքը: Իրեն իրավապաշտպան հորջորջած, բայց «տակից» ամեն տեսակի անօրինականության պատրաստ այս ստոր արարածը, կարծում է թե հանրությունը չգիտի իր ով լինելը: Հետաքրքիր է ուղղակի, թե փողոցում քայլելիս ինչպիսի՞ պորցիայով հայոյախառն արտահայտություններ է լսում ու գլուխը կախ անցնում այս ստահակը, միթե՞ այն գռոշները որ նա ստանում է իր պատվերները կատարելու համար, ավելի կարևոր են քան մարդկային արժանապատվությունը: Չնայած ժողովրդական խոսք կա այս պահի համար ասված. «էշն ի՞նչ գիտի նուշն ինչ ա», հիմա «Սաքունցն ինչ գիտի արժանապատվությունն ինչ ա»:
Այնպես որ նման հակահասարակական սրիկաներին ուղղակի պետք է իգնոր անել, որպեսզի չկարծեն, թե իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, դա հավանաբար նման լպրծունի համար ամենամեծ պատիժն ու ֆիասկոն կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular