ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթևիկ Ադումյանն ու Վաչե Ամարյանը` կրկին հարսի և փեսայի կարգավիճակում.

ՎԻԴԵՈ

Մանրամասների համար՝ lraber.info

 
Տաթևիկ Ադումյանն ու Վաչե Ամարյանը` կրկին հարսի և փեսայի կարգավիճակում. Մեկնաբանում է դերասանուհու մենեջերը (լուսանկարներ)

Համացանցում կրկին հայտնվել է դերասանուհի Տաթեւիկ Ադումյանի հարսանեկան նոր լուսանկարները` դարձյալ երգիչ եւ դերասան Վաչե Ամարյանի մասնակցությամբ: Ինչպես յուրաքանչյուր պարագայում, այս անգամ եւս ասեկոսեներն իրենց երկար սպասեցնել չեն տալիս, ոմանք շտապում են կրկին Տաթեւիկին ու Վաչեին սիրավեպ վերագրել, մյուսներն էլ վստահ են, որ սիրված դերասանական զույգը նոր նախագծում է հանդես գալու:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Տաթեւիկ Ադումյանի մենեջերի` Աղավնի Մանուկյանի հետ, ով նշեց.

«Համատեղ լուսանկարները նոր նախագծի հետ կապ չունեն, դրանք «Մեղրամիս» հեռուստասերիալի շրջանակներում են արված»:

Հարցին, թե զույգն ինչո՞ւ է նույն սերիալի շրջանակում արդեն երկրորդ անգամ  հարսանեկան տեսարաններում հանդես գալիս, մենեջերը պատասխանեց.

«Բնականաբար, սյուժետային գծեր բացահայտելու իրավունք չունեմ, այդ իսկ պատճառով մանրամասնել չեմ կարող: Հեռուստասերիալի հետեւորդներն անձամբ թող հետեւեն ու բացահայտեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular