Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, տեղեկացնում եմ, որ ֆեյսբուքում Երևանի քաղաքապետի լուսանկարներով երկու կեղծ էջ է բացվել: Հորդորում ենք չշփոթել իրական էջի հետ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքում մեկ էջ ունի, որն էլ պաշտոնապես հաստատված է և անվան կողքին առկա է կապույտ նշանը :