ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖՈՏՈ. Ովքեր են հայազգի ամենաերիտասարդ «օրենքով գողերը». Տեսեք, թե ում որդին է նրանց շարքերում

ՎԻԴԵՈ

lraber.info կայքը ներկայացնում է...Ինչպես հայտնում է ռուսական «Primecrime.ru»-ն` հայերի շրջանում կա 82 հանցագործ հեղինակություն, որոնցից 42-ը «կնքվել են» որպես «օրնեքով գող», իսկ 23-ը` զրկվել այդ կարգավիճակից:
Հանցագործ հիերարխայում բարձր «ցուցանիշներ» է հաջողվել գրանցել երևանցի Մանուկ Մանուկյանին, ով ավելի հայտնի է «Պարիկ Մանուկ» մականունով, ով օրենքով գող է «կնքվել» 17 տարեկան հասակում:

18 տարեկան հասակում «թագադրվել է» «Սևո» մականունով, երևանցի Արմեն Մանուկյանը: Արմենը ծնվել է 1976թ., իսկ արդեն 1998թ. նա դարձել է «օրենքով գող», սակայն կարճ ժամանակում զրկվել է այդ կարգավիճակից:

19 տարեկան հասակում «օրենքով գող» է «թագադրվել» նաև ազգությամբ ասորի, ծնունդով հայ Ալեքսեյ Բիչկովը: Նա ծնվել է 1976թ. և «օրնքով գողի» կարգավիճակ է ստացել 1995թ., սակայն երկար չի վայելել իր տիտղոսը: Բիչկովը մահավել է 2006թ. ավտովթարից: Նրան հուղարկավորել են հայրենի Արզնիում: Չնայած իր կարճ կյանքին` նա ունեցել է 4 դատվածություն:

Արման Ջանանյանը Լոռուց նույնպես «օրենքով գող» է դարձել 19 տարեկան հասակում: Նա ծնվել է 1987թ. Օձունում, իսկ արդեն 1996թ. «թագադրվել է»` վերջիվերջո զրկվելով կարգավիճակից:

20 տարեկանում «թագադրել են» Վազգեն Ներսիսյանին` «Վզգո» մականունով: Նա ծնվել է 1936թ. Երևանում: Արդեն մի քանի տասնամյակ ` «Վզգոն» համարվում է հանցագործ աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը:

Հայտնի հեղինակություն է համարվում նաև Ռաֆայել Բաղդասարյանը, կամ «Սվո Ռաֆը», ինչպես նրան ընդունված է անվանել, ով նույնպես օրենքով գող է «կնքվել» երիտասարդ տարիքում, 25 տարեկանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular