ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի որ նշանները կլինեն ամենահաջողակները 2018թ-ին

ՎԻԴԵՈ

Բոլոր նշանների համար երկու կարևոր պահ կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ հնարավորությունները և հաջողությունների շրջանը։ 2018թ-ին «նորաձև» է հաջողակ լինելը, բայց չափազանց շատ զգացմունքներ արտահայտելը վտանգավոր է։

Ռահվիրա Խոյերը

Տարին շատ հաջողակ կլինի, այս նշանի ներկայացուցիչների առաջ կբացվեն նոր հնարավորություններ։ Բոլոր ուժերը, էներգիան, որոնք նրանք կդնեն իրենց նախաձեռնություններում, պտուղներ կունենան։ Նրանց ինտուիցիան լրջորեն կզարգանա։

Այդ ամենը կդրսևորվի տարվա ընթացքում։ Ձեռքբերումները պահպանելու և հաջողությունը բազմապատկելու համար անհրաժեշտ է աշխատել սեփական խոսքի, հռետորության, շփման վրա՝ գաղափարները գրագետ ներկայացնելու համար։
Կլինեն նաև լուրջ խոչընդոտներ, բայց դրանք օգտակար են Խոյերի համար. դրանք կոփում են, օգնում զարգացնել հմտությունները, ուժերը։ Սպասվում են նաև ճակատագրական (բայց դրական) իրադարձություններ, որոնց վրա հնարավոր չէ ազդել։ Խոյերը երկար հող են նախապատրաստել, հիմա նրանց առջև դռներ են բացվում։


Ցլերը՝ հաջողություն որսացողներ
Ցլերի համար տարին հաջողակ է և հաճելի։ Ռիսկերը կարդարացվեն, քանի որ տարին ֆինանսապես հաջողակ կլինի։
Առողջական խնդիրները (եթե դրանք կան) արագ կլուծվեն։ Տարվա ընթացքում Ցլերը կկարողանան հաղթահարել արգելքները՝ նույնիսկ չնկատելով դժվարությունները։ Պետք է աջակցություն ձեռք բերել՝ տարվա ընթացքում հաջողակ պահերը վայելելու համար։ Պետք է զգոն և զգույշ լինել՝ 2018թ-ի ընթացքում հաջողությունը բաց չթողնելու համար։


Երկվորյակներ՝թագավորական նշան

2018թ-ին նրանք տարվա իշխողներն են և արքայական նշանը։ Բացի այն, որ տարվա բոլոր 365 օրերը հաջողակ կլինեն, նրանք նաև կօգնեն հաջողության հասնել մյուսներին։ Գալիք տարում կան բոլոր նախադրյալները, որպեսզի Երկվորյակները լիովին դրսևորեն իրենց։ Մնացած 11 նշանները կձգտեն հավասարվել Երկվորյակներին։ Սա շատ խորհրդավոր նշան է, որում «ապրում» են երկու անձ. մեկը քնում է, մյուսն` արթնանում։ Նրանց «դիոսկուրիաներ» են անվանում, այսինքն՝ հաղթողներ։ Երկվորյակների մոտ կհայտնվի դիոսկուրիական էներգիան։ Նրանց բախտը կբերի ընտանիքի և կարիերայի հետ կապված հարցերում, դրանում կօգնեն տղամարդկային էներգիաները։ Նախատեսվում են շատ ուղևորություններ տարբեր երկրներ։


Խեցգետինները և առատաձեռն շնորհը
Դեռ անցած տարվանից հիանալի ժամանակ է սկսվել խեցգետինների համար։ Երջանիկ շրջանը կշարունակվի նաև հաջորդ տարի։ Նրանք նույնպես պետք է աշխատեն իրենց խոսքի վրա, քանի որ բոլոր արգելքները հնարավոր կլինի հաղթահարել հենց մտածված խոսքի օգնությամբ։
Չմոռանանք, որ խեցգետինը գտնվում է ոչ միայն լուսնի ազդեցության տակ, այլ նաև Սիրիուսի շարժման։ Եթե անցած տարի ծագել են առողջական խնդիրներ, ապա այս տարի խեցգետինները կկարողանան լուծել դրանք։


Առյուծներ. կողմնորոշում և ընտանիք
Տարին հաջող է նաև կենդանակերպի այս նշանի համար, նրանք պետք է տարվա ընթացքում ճիշտ կողմնորոշվեն։ Առյուծներն այս տարի կմաղեն վատ և անպիտան բաները՝ սկսած մարդկանցից, վերջացրած անձնական հարցերով։

Հայաստանն այլմոլորակայինների ուշադրության կենտրոնում. քանի՞ ՉԹՕ է նկատվել այս տարվա ընթացքում
Նրանք կորոշեն իրենց ուղին։ Ամուրի առյուծների համար 2018թ-ին հիանալի հնարավորություն կծագի ամուր ընտանիք կազմելու համար։ Առաջիկա 20 տարին կախված է հենց նրանից, ինչ որոշումներ կընդունեն առյուծները 2018թ-ին։

Շարունակությունը՝  ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular