ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 ամսից կնկարահանվի «Ֆուլ հաուս 2»․ Մենչը մանրամասներ է ներկայացնում.

ՎԻԴԵՈ

  Tert.am Lifeը գրում է.

«Ֆուլ հաուս» նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, նախորդ տարի հայտարարեց սիթքոմի ավարտի մասին։ Նախագծի վարկանիշը շարունակում էր բարձր մնալ, երկրպագուներն էլ գրում էին, որ համաձայն չեն այս որոշման հետ, սակայն ստեղծագործական թիմը հասկացավ, որ դադար առնելու ժամանակն է։ Երկրպագուների դժգոհությունը, սակայն, անհետևանք չմնաց։ 9 ամսից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2»–ը։ Այս մասին բացառիկ անդրադարձը Մենչը վստահել է  Tert.am Life–ին։

Պրոդյուսերը պատմեց, որ այս օրերին սիթքոմի համար նախագծվում են նոր տաղավարներ. ««Ֆուլ հաուսի» կերպարները կմնան նույնը, սակայն պատմությունն ու խնդիրները հիմնովին կփոխվեն։ Կլինեն հիմնական կերպարները, հնարավոր է մեկ–երկու կերպար ավելանա, պակասի։ Կունենանք նաև նոր տաղավարներ, որոնք ամբողջապես կփոխեն «Ֆուլ հաուսի» միջավայրը»։

Մենչը դժվարացավ ասել դերասանական կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, քանի որ այս պահին նախնական աշխատանքային փուլում են։ Նկարահանումները կսկսվեն ամռանը։ Այդ ժամանակ էլ կհստակեցնի դերասանական կազմը։

 

 

Մենչը նշեց, որ նման որոշում կայացնելու համար մեծ ազդեցություն է եղել լսարանի արձագանքը։ «Մարդիկ շատ էին գրում, որ սպասում են նախագծին, որոշեցինք դադարից հետո անել «Ֆուլ հաուս 2»։ Մի քիչ հանգստանալը պարտադիր էր, որպեսզի թարմ մտքերով վերադառնանք»,– ասաց նա։ Ըստ պրոդյուսերի` նախագծի հաջողությունը պայմանավորված էր թե՛ կերպարների սիրված լինելով, թե՛ սյուժեով, թե՛ թիմային աշխատանքով։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular