ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ: «Ջրահարսը», «Հենզելն ու Գրետելը» և «Երկարաճիտք Պեպին նշում է Ամանորը» ներկայացումները բարձր տրամադրություն են պարգևել ոչ միայն մայրաքաղաքի երեխաներին, այլև նրանց ծնողներին: Նշենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ամանորյա ներկայացումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը:
Տոնական օրերին գործել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտերը, որտեղ գեղասահքի սիրահարներն իրենց ժամանցը կարող են անցկացնել մինչև ձմռան ավարտը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular