ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոցում կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում՝ երկու քաղաքների առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացնելով Երևանի առողջապահական համակարգի առաջնահերթություններն ու ոլորտում իրականացվող ծրագրերը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են տարվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների պայմանների բարելավման ուղղությամբ: Նշվել է նաև, որ Երևանում այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում բուժհաստատությունները նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրելու ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչների համար ապահովել որակյալ բուժծառայություններ: 
Իր հերթին կարևորելով առողջապահական համակարգի հետևողական զարգացումը՝ Մոսկվայի կառավարության առողջապահության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Տատյանա Մուխտազարովան նկատել է, որ որակյալ ծառայությունների մատուցման հարցում անչափ կարևոր է նոր տեխնոլոգիաների կիրառումն ու բուժհաստատությունները ժամանակակից սարքավորումներով համալրելը: 
Կողմերը պայմանավորվել են երկու քաղաքների համագործակցության ծրագրի շրջանակում խորացնել փոխգործակցությունն ու մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված փորձի փոխանակումները:
Այնուհետ երևանյան պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաք ժամանած «Սուրբ Աստվածամայր» և «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնների և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրենները Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոցի տնօրենի ուղեկցությամբ շրջել են բժշկական կենտրոնում՝ ծանոթացել ՌԴ ամենամեծ բուժհաստատության պայմաններին և կառավարման մոտեցումներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular