ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լալա Մնացականյանն էլ գնաց ամենահեշտ ճանապարհով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր սիրելի դերասանուհի Լալա Մացականյանն արդեն նկարահանվում է սերիալում: Ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են մեր տաղանդաշատ վաստակավոր արտիստները նկարահանվում սերիալներում:

Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է Ձախ Հարութի նոր տեսահոլովակը «Իմ կյանքը» երգի հիման վրա, որը հանդիսանում է Հանրայինի նոր ֆիլմաշարի սաունդթրեքը։ 

 

«Բացի՛ր աչքերդ» խորագրով հեռուստասերիալում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հախվերդյանը, Լալա Մնացականյանը, Լևոն Շարաֆյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Մարիամ Ալեքսանյանը, Վրույր Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը և այլք։

 

Հեռուստանովելը մի ընտանիքի պատմություն է, որը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` մշտական բնակության: Պապը, որ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, հրաժարվում է: Բնակարանի վաճառքի գումարի կորստին, ընտանեկան կոնֆլիկտներին գումարվում է կրտսեր թոռան ավտովթարը, որի արդյունքում վթարի ենթարկված աղջկա կուրությունն ավելի է զարգանում: Դրամատիկ իրողությունն ուղեկցվում է նրանց սիրո պատմությամբ։

 

Հանրայինից Tert.am Life–ին հայտնում են, որ, ըստ սյուժեի, վիրահատության շնորհիվ աղջկա տեսողությունը վերականգնվում է, նրանք ամուսնանում են. «Հերոսուհու աչքերի բացվելը խորհրդանշական է հեռուստանովելի գրեթե բոլոր կերպարների համար, ովքեր բացահայտումների մի ամբողջ ճանապարհ են անցնում, հասկանալով համամարդկային գլխավոր արժեքները և սկսելով տարբերել դրանք երկրորդականից: Երեք պապերը, որոնց համար ծերությունը չի նշանակում կյանքի ավարտ, բիզնես են հիմնում և ջերմոցներում բարիք աճեցնում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular