Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաշամանուկ Վիգենը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր կխոսենք թերևս ամենաշատ քննարկվող գործիչներից մեկի մասին, որի անունն է Վիգեն Սարգսյան: Նրան Պաշտպանության նախարար նշանակելիս պարուրեցին բարի իմիջով և հրաշամանուկի կերպարով, թե տեսեք-տեսեք, ամերիկաներում սովորած, ինչ պուպուշ  գործիչ ենք բերում: Սակայն պարզվեց, որ ինչպես միշտ, մեզանում իրականությունը բոլորովին այլ է: Գանք հերթով և հեռվից:

Ոչ մեկի մոտ կասկած չհարուցեց, որ Ռուզաննա Խաչատրյանի հայտնի ու սկանդալային բացահայտումներն ուղղված էին հենց Վիգեն Սարգսյանի դեմ: Իհարկե, ՊՆ մամլո խոսնակը չքմեղացավ ու սկսեց հիշեցնել Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներ, սակայն դա արդեն էական չէ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որպեսզի Հանրապետական Զինվորական Կոմիսարը ներկայացնի Վիգեն Սարգսյանին վերաբերվող գործը: Ի՞նչ հոդվածներով է ազատվել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ զորակոչվելու ենթակա քաղաքացին մի քանի տարբեր կրթություններ է ստանում և այլն: Պարզվեց, որ այդ գործը չկա: Պարզապես չկա, Պիոս Երկրորդ պապի աղոթքների շնոհիվ, այն պարզապես երկինք է համբարձվել: Իսկ սովորական գործերն այդպես չեն ոչնչանում հարգելիներս: Եկեք Վիգեն Սարգսյանի հասակակիցներից ևս մի քանի մարդու գործ ուզենք, տեսնենք դրանք նույնպե՞ս երկինք են համբարձվել, թե երջանիկ պատահականությամբ, միայն Սարգսյանի անձնական գործի հետ է դա կատարվել: Երեխա չենք և հասկանում ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Գալով նախարար, նա ինչո՞վ հռչակվեց: Առաջ քաշեց հազար դրամների մուրացկան ծրագիրը: Հասկանում ենք, որ մեխն ու մուրճը հանրապետականի ձեռքում է, սակայն այսքան մուրացիկ և միևնույն ժամանակ կացնային քաղաքականություն պետք չէ վարել: Պարզապես խայտառակվում ենք ամբողջ աշխարհով և դա շնորհիվ արևմտյան բարձր կրթություն ստացած նախարարի: 1000 դրամի օրենքն ինքնին հակասահմանադրական էր: Սակայն ինչպես մնացյալ դեպքերում, այնպես էլ այս պարագայում, նա թքած ունի Սահմանադրության վրա: Ի դեպ, քանի խոսք գնաց, ասենք՝ այս գործիչն ընդհանրապես Սահմանադրություն չի սիրում: Չի կարդում կամ կարդալուց չի կիրառում: Երկու պարագան էլ նրան պատիվ չեն բերում: Որպես վառ ապացույց, նրա վերջին մտքի փայլատակումն էր, որտեղ պնդում էր, թե եկեղեցին անջատ չէ պետությունից և բանակից: Այստեղ հարց է առաջանում, Վիգեն Սարգսյանին արևմուտքում են նման բաներ սովորեցրել, թե ամեն դեպքում վերապատրաստումներ է անցել որևէ կրոնապետությունում:

Իսկ նրա գործերի գործը, գլուխգործոցը, շեդևրը, եթե կուզեք, դա «ազգ-բանակ» հայեցակարգն է: Այդ հայեցակարգը ֆանտոմ է, Սփայդերմեն, Դոն Քիշոտի հողմաղաց: Բոլորը խոսում են դրա մասին, սակայն այն իրականում չկա: Այո, մենք բոլորս խոսում ենք մի հայեցակարգի մասին, որը որևէ տեղ ամրագրված չէ: Այս տխրահռչակ հայեցակարգը միտված է արդարացնելու իշխանությունների վերջին տարիների անողնաշար քաղաքականության արդյունքները, նետելու մեզ խոր միջնադար, որտեղից ոչ ոք չի կարողանա մեզ հետ բերել: Ահա այսպիսի իմաստուն նախարար:

Զաբել Ռուբինյան

 
 

 

Դավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)
Ամենադիտված