ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան քաղաքի պատմության թանգարանում մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և հանրակրթության վարչության հետ համատեղ մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը՝ դպրոցական երեխաների համար: 

Ծրագրի շրջանակում Երևանի տարբեր դպրոցների շուրջ 150 դպրոցականներ կուսումնասիրեն և առավել մանրամասն կծանոթանան քաղաքի զբոսաշրջային վայրերին ինտերակտիվ խաղ-քարտեզի միջոցով, որն ընկալելու և սովորելու առումով առավել արդյունավետ է տարիքային այս խմբի երեխաների համար:
«Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը միտված է հայրենասիրություն սերմանել մասնակիցների շրջանում և օգնել նրանց՝ առավել լավ ճանաչելու սեփական երկրի և քաղաքի այցեքարտ համարվող պատմամշակութային վայրերը, հետաքրքիր պատմություններ իմանալու վերջիններիս մասին:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular