ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը՝ Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանները: Նոյեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները: 
Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին 3-4 հորիզոնականներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ գնահատման այս մոտեցումը ոչ միայն արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, այլև ապահովում է առողջ մրցակցություն վարչական շրջանների միջև:
«Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսում են երկուական վարչական շրջաններ, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է աշխատանքը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում բարձր ցուցանիշներ գրանցել»,-ընդգծել է քաղաքապետն ու ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել կարճ ժամանակահատվածում բացթողումները շտկելու ուղղությամբ:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular