ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առվակները լռում են, գետերը՝ վարարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլը չի դադարում հետարքրություն ցուցաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձի շուրջ։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել հրապարակումները Աբրահամյանի «դեպրեսիաների», «անկումային տրամադրության», «խաղամոլության» եւ այլ նման նախասիրությունների մասին։ Վերջին հրապարակումը «Չորրորդ իշխանություն» թերթինն է, որը տեղեկացնում է, թե Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ տարիներ առաջ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում:

Նրա պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր։ Ի դեպ, արդեն որերորդ անգամ նրա պատգամավոր որդին կտրականապես հերքում է հոր մասին տարածված լուրերը, ինչն արել է նաեւ վերջին հրապարակման առիթով։ Արգամ Աբրահամյանը ծիծաղելի է որակում մամուլի հրապարակումը: «Սխալ տեղեկություն է, ծիծաղելի է ուղղակի»,-ասել է նա՝ համարելով դա հոր դեմ պատվեր։

Հայաստանի ներքաղաքական դաշտը ընտրություններից հետո թեեւ առեւրեւույթ հստակությանը, իրականում դեռեւս վերջնական ձեւավորված չէ։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն 2018 թվականի ապրիլից հետո։ Այս համատեքստում ներիշխանական տիրույթում անասելի աժիոտաժ է, թե ով եւ որտեղ պետք է զբաղեցնի, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը եւ սկսվի նոր փուլ։ Արդեն իսկ տեղեկություններ կան, որ օրինակ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կնշանակվի ԿԲ նախագահ, փոխվարչապետերի պաշտոնում մի շարք անուններ են շրջանառվում՝ Գագիկ Բեգլարյան, Իշխան Զաքարյան, Կարեն Կարապետյան եւ այլք։ Ապագա գործընթացների հեռանկարում Հովիկ Աբրահամյանը թերեւս որոշ շրջանակների անհանգստություն է պատճառում, քանի որ նա բազում հատկանիշներով գերազանցում է շատերին։ Նախ, որ տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀԿ-ի փոխնախագահի պաշտոնը եւ համարվել թիմի անդամ, ի տարբերություն շատերի եւ հատկապես Կարեն Կարապետյանի նա կուսակցության ներսում համախոհների ստվար զանգված ունի, նույնիսկ հիմա, երբ դուրս է եկել կուսակցությունից, նա ՀՀԿ-ի ակունքներից է գալիս ու դետալ առ դետալ տիրապետում է քաղաքական բոլոր նյուանսներին, նրբություններին, իսկ մարզային իշխանությունների հետ հարաբերվելու, լեզու գտնելու առումով թերեւս մնում է չգերազանցված։

Իսկ Կարեն Կարապետյանը չնայած այն հանգամանքին, որ 7000 մարդով համալրեց կուսակցությունը, մնում է ՀՀԿ-ի խորթ զավակը։ Դրանից բացի նա ոչ մի կերպ չի ինտեգրվում իրականությանը, դրանից բոլորովին կտրված է, եւ իր գործունեությունը արտաքին էֆեկտներին է ուղղված։ Արդեն իսկ զգացվում է, որ նույնիսկ ՀՀԿ-ում է բողոք հասունանում վարչապետի դեմ, Ծառուկյան դաշինքն էլ անցած շաբաթվանից բացահայտ պատերազմ է հայտարարել կառավարության դեմ։ Չնայած լուրերի, թե Ծառուկյան-Աբրահամյան տանդեմում լուրջ հակասություններ ու խզում կա, այդուհանդերձ Աբրահամյանը Ծառուկյանի քաղաքական կշռում լուրջ դերակատար կարող է դառնալ հենց միայն այն մասով, որ կդառնա իշխանությանը կապող հանգույց։

Թերեւս սա է պատճառը, որ անկախ Հովիկ Աբրահամյանի լռությունից ու պասիվությունից նրա շուրջ հետաքրքրությունը չի խամրում։ Որոշ շրջանակներ կամ անձինք թերեւս լուրջ անհանգստություն ունեն Աբրահամյանի հետ կապված։ Սակայն այդ ամենի փոխարեն նրանք, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում նախկին վարչապետին վարկաբեկելու համար, լավ կլիներ այդ եռանդը ներդնեին երկրի տնտեսության զարգացման, աղքատության վերացման և քաղաքական դաշտի բարելավման մեջ:

Անի Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular