Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկզբում ինձ Արփի Գաբրիելյանն ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին. Էլեն Ասատրյան

ՖՈՏՈ
Էլեն Ասատրյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհու հետ խոսել ենք «Ֆուլ հաուս»-ում իր մասնակցության, կադրից դուրս աշխատանքի, նոր հրավերների եւ անձնական կյանքի մասին:
 
«Իրականում «Ֆուլ հաուս»-ում կադրից դուրս ամեն բան էլ ավելի ծիծաղելի եւ ուրախ է: Այնտեղ այնպիսի մթնոլոտ էր տիրում, որ պարզապես անհնար էր լավ չխաղալ ու չնվիրվել աշխատանքիդ: Շատ ուրախ եմ, որ դարձա «Ֆուլ հաուս»-ի մի մասնիկը»,- պատմեց Էլենը, իսկ խոսելով դերասանական կազմի հետ իր հարաբերություններից՝ հավելեց.
«Մինչեւ այստեղ նկարահանվելը, ես ճանաչում էի նրանցից գրեթե բոլորին: Նախկինում ես երբեք չէի նկարահանվել սիթքոմում, հետեւաբար սկզբում ինձ համար մի փոքր բարդ էր, քանի որ դանդաղ էի խոսում, սակայն հետո դերասանների եւ պրոդյուսերի օգնությամբ ընկա հունի մեջ»:
 
«Ֆուլ հաուս»-ի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտված են: Խոսելով Էլենին հասած արձագանքների մասին, նշեց.
«Կերպարային գիծս այնպիսինն էր, որ իմ հերոսուհուն անընդհատ հալածում էին. սկզբում ինձ Արփի Գաբրիելյանը ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին, եւ նման մի շարք բաները գրավեցին մարդկանց ուշադրությունը: Դրանից հետո ինձ անդադար նույն հարցն էին տալիս՝ ինչու: Բնականաբար, այդ ամենն իմ անձի հետ կապ չունեին, ես բացարձակ չեմ նեղվել ու բողոքել, ավելին՝ անգամ, եթե պետք էր ըստ տեսարանի ինձ ապտակել, ինքս եմ առաջարկել ոչ թե խաղալ այդ կադրը, այլ իրականում անել դա, որպեսզի ավելի համոզիչ լինի: Իհարկե, մարդիկ կան, ովքեր ինձ այս կերպարիս հետ էին ասոցացնում եւ մտածելով, որ Արսենի եւ Լիկայի համար ես խանգարող հանգամանք եմ, ատում էին ինձ, բայց նրանք, ովքեր դերասանին կարողանում են ընկալել որպես դերասան, շատ սիրել էին իմ կերպարը: Այնուամենայնիվ, ողջունելի է, որ նախագիծն այն մակարդակում է գտնվում, որ մարդիկ անձնավորում են եւ կարծում են, որ հերոսներն իրականում գոյություն ունեն»:
 
Անդրադառնալով նոր հրավերներին՝ Էլեն Ասատրյանը նշեց, որ այսուհետ ցանկանում է ստացած առաջարկների միջեւ ընտրություն կատարել, իսկ այս պահին դեռեւս իրեն հարմար հրավեր չունի:
«Ուզում եմ մարմնավորել արկածային եւ բացասակլան կերպար: Նման հերոսուհիների մեջ հետաքրքրություն եմ գտնում, ինձ դուր չեն գալիս միապաղաղ աղջիկների կերպարները, որոնք ես նախկինում կերտել եմ,- նշեց նա, իսկ հարցին, թե ինքն ինչպիսի աղջիկ է իրական կյանքում, ընդգծեց.
 
«Ինքս ինձ համար միապաղաղ աղջիկ չեմ, բայց գուցե ինչ-որ մեկի համար այդպիսինն եմ, հնարավոր է որոշների համար անգամ բացասական մարդ եմ: Ամեն դեպքում՝ չեմ ցանկանա իմ տեսակի մասին խոսել, բայց վստահ եմ, որ մարդու մեջ հավաքվում են էմոցիաներ, որոնք կերպարիդ միջոցով կարող ես արտահայտել: Երբեմն կերպարիս միջոցով կարող եմ անել բաներ, որոնք կյանքում չեմ կարող»:
Էլեն Ասատրյանը արդեն բավականին ժամանակ է, ինչ աշխատում է երեւանյան ակումբներից մեկում՝ որպես հաղորդավարուհի: Պարզվում է, որ վերջերս Էլենն անգամ սկսել է երգել այստեղ:
«Քանի որ սիրողական մակարդակում երաժշտական տվյալներ ունեմ եւ սովորություն ունեմ ողջ օրը քթիս տակ երգել, մի օր էլ դա նկատեցին ակումբում եւ առաջարկեցին երգել: Չեմ կարծում, որ այս ամենը պրոֆեսիոնալ դաշտ դուրս կգա, միաժամանակ նաեւ հիշում եմ «Երբեք մի ասա՝ երբեք» հայտնի ասույթը»,- պատմեց նա:
 
Իսկ վերջում անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին նշեց.
«Ինչպես գիտեք, իմ սիրտը զբաղված է, սակայն որոշել եմ այդ մասին չխոսել: Այն, ինչ թաքցնում ես հանրությունից եւ պահում ես միայն քո սրտում, սովորաբար հաջողություն է ունենում»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. ՊուտինԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված