Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
05.12.2017

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը:

Քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը:
Ամանորի հիմնական միջոցառումների հետ կապված Արամ Սուքիասյանը նշել է, որ դրանք կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: 
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը:
«Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ և նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաև քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշակի նոր լուծումներ են սպասում նաև տոնական ձևավորման մեջ:
Հունվարի 6-ը՝ տոնական օրացույցում ևս կառանձնանա: «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով: Նշվել է, որ տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում:
Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:
Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները՝ այդ թվում Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև նախաձեռնությանը միացած ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ:
Տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետում, որի օրինակները կբաժանվեն մայրաքաղաքի բնակչությանը, այս տարի ևս ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 1-ից գործող սննդի և ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
«Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող տոնական ծրագրերը մշտապես ուղեկցվում են սոցիալական բաղադրիչով: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ», - տեղեկացրել է Արամ Սուքիասյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ
Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանԻսրայելի մշտական ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցըՀայաստանի իշխանություններն առաջնահերթ են դասել իրենց անձնական շահերն ու օտար ուժերի նպատակները․ Այս ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ)Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերելՕրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանի վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորություն տեսնում եմ․ Արամ ՎարդևանյանՆույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել. երեկ հիմնական գործը արվել է Ստեփան ԴանիելյանԻնձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչված են հայկական օրակարգին ծառայելուն, կոչված են նրան, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ Բագրատ ՍրբազանՎաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ ՍրբազանՇատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ ԳասպարյանՀավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ)«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներինԱզատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան«Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համարՉընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ)Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև«Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ ԱլիևՄեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության, մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով է հնարավոր․ Րաֆֆի ՀովհաննիսյանՀակաքարոզչությամբ իշխանությունն իրեն է վնասում, լավ է անում, թող շարունակի․ Մելիք-ՇահնազարյանՌԴ Պետդուման հաստատել է Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնումՏավուշը հանուն հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարՄիրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարըՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովՄարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են․ Քաղաքացիները հավաքվել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհինՊարզվել է ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին (լուսանկարներ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են (տեսանյութ) Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է գետը․ զոհեր և վիրավորներ կանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Նոր տեղեկություն ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի վճարման մասին2-ամյա երեխան էլեկտրահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնիԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. Հայրապետյան Նպաստ ստացողներին սպառնում են զրկել աջակցությունից, եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մահացել է Կարեն ՍարիբեկյանըԼույս ա լինելու, որովհետև սա ճշմարտության, մաքրության երթ ա․ Արամո 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Ամենադիտված