ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսերը կարող են արգելքների բախվել այնտեղ, ուր չէին էլ ենթադրում. դեկտեմբերի 4-ի աստղագուշակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ

Այսօր Խոյերի մոտ կարթնանան ստեղծագործական ուժերը, ի հայտ կգան ավելի շատ էներգիա, վստահություն և լավատեսություն: Սակայն հոգեկան պոռթկումը կարող է իզուր անցնել կամ բախվել արգելքի, եթե իդեալիստական դիրքորոշում գրավեք, խաղադրույք կատարեք միայն տաղանդի, խարիզմայի և հաջողության վրա: Աստղերը հիշեցնում են, որ ներկա իրավիճակը պահանջում է գործնականություն, իրատեսություն, քրտնաջան աշխատելու ունակություն:

Ցուլ

Ցուլերին այսօր հատուկ է մեծ համառությունը: Ջանքեր գործադրելով՝ Ցուլերը կցանկանան համարժեք արդյունք ստանալ: Ինչ-որ բան սկսելիս կանգ առնել դժվար կլինի: Հոգնածությունը, դժգոհությունը, արագ արդյունքի բացակայությունը կարող են գրգռել: Բացառված չեն կոնֆլիկտներն ամենամտերիմ մարդկանց հետ՝ ներառյալ երեխաների: Կարևոր է ճիշտ հաշվարկել ուժերը և էներգիան դատարկ բաների վրա չծախսել: Արժե հիշել, որ օրը պահանջում է ստեղծագործական մոտեցում:  

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր շատ բան լավատեսություն կհուշի, սակայն իրականությունը կարող է սպասելիքների հետ չհամընկնել: Գործերն ավելի դանդաղ կընթանան, քան կցանկանայիք: Հնարավոր է սովոր ըմբռնողության, շարժունության, ֆիզիկական դիմացկունության պակաս: Բացառված չէ մարդկանց, հանգամանքների կողմից դիմադրություն, դժվարություններ ճանապարհին: Արգելքների հաղթահարման համար պետք կգա համբերություն և համառություն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ավելի զգույշ վարվել ռեսուրսների հետ: Օրը տրամադրում է ստեղծագործական և, միաժամանակ, գործնական մտածողության, դրդում է մտադրությունների անհապաղ իրագործման, սակայն չմտածված ծախսերը հղի են նյութական կորուստներով: Չարժե առանց նախապես փորձելու գնել գործիքներ, տեխնիկա, նվերներ, բարդ կառուցվածքով խաղալիքներ: Արժե խուսափել հապշտապ ռիսկային գործարքներից:  

Առյուծ

Առյուծներն այսօր դրական են տրամադրված և լի են ստեղծագործական էներգիայով: Օրը հաջող է ստեղծագործական զբաղմունքների, ոչ պաշտոնական գործունեության համար, նպաստում է անձնական ճանաչվածության աճին: Արգելակող գործոն կարող է դառնալ նյութական կողմը: Ծրագրերի իրագործման հերթական քայլը կպահանջի համառություն, դիմացկունություն: Ցանկությունների իրականացումը կախված կլինի ունեցած ռեսուրսներից կամ աշխատանքային լիազորություններից:

Կույս

Կույսերը կարող են արգելքների բախվել այնտեղ, ուր չէին էլ ենթադրում: Օրինակ՝ ծնողները ստիպված կլինեն հաշվի առնել երեխաների հետաքրքրությունները կամ կատարել նրանց քմահաճույքները: Միջոցների մի մասը կարող եք ծախսել արտառոց նախագծի համար նյութական հիմք ստեղծելու վրա: Ավելի դժվար իրավիճակում կհայտնվեն այն Կույսերը, որոնք ցանկանում են միաժամանակ հաջողության հասնել և՛ ֆինանսական, և՛ ստեղծագործական ոլորտում:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular