ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 6 համաբուժարաններում անցկացվել է բաց դռների օր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Սերվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ  դեկտեմբերի 1-ին  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վեց  համաբուժարաններում կազմակերպվել է բաց դռների օր: Գաղափարի հիմքում քրոնիկ երակային անբավարարությամբ տառապող հիվանդների վաղ հայտնաբերումն է: Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ըստ իրենց բնակության վայրի նախատեսված հետևյալ համաբուժարաններում.

  1. Կենտրոն - «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
  2. Մալաթիա-Սեբաստիա - «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
  3. Դավթաշեն և Աջափնյակ - «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
  4. Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք - «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ
  5. Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն - «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ
  6. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն - «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ

Նախաձեռնությունը քրոնիկ երակային անբավարարության որևէ  ախտանիշ՝ ցավ, ծանրության զգացում, այտուց, ոտքերի հատվածում տելեանգիեկտազիաներ ունեցող քաղաքացիների համար է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular