Երևանի ավագանին հաստատել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը կինոռեժիսորի անունով անվանակոչելու մասին որոշման նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագնին այսօրվա նիստում քննարկել և հաստաատել է Երևան Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը, որը նաև Փարաջանովի թանգարանի հարակից փողոցն է, անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվամբ:
Ի դեպ նշենք, որ Սերգեյ Փարաջանովի անունն է կրում 1969թ. հայտնաբերված աստերոիդը: Իսկ 2010թ. Հոլիվուդում ստեղծվել է «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտը: