ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խոդի» է գցվել հերթական «մուտիլովշիկը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը իր ֆոյսբուքյան էջում գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում, որպես գործիք օգտագործվող վերլուծաբանների, փորձագետների կամ այլ բնագավառի «մասնագետների» պակաս, երբեք չի եղել: Ահա կրկին, ինչ-որ անձի կամ անձանց ամբիցիաները բավարարելու նպատակով «խոդի» է գցվել հերթական «մուտիլովշիկը», ով մամուլի ասուլիսի ժամանակ ակնհայտ ուղղորդված կերպով փորձել է շահարկել Գագիկ Ծառուկյանի անունն այն կապելով ինչ-որ հորինված պատմությունների հետ: 
Խոսքը ինչ-որ «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի մասին է, ում մասին անգամ նրա նեղ շրջապատում բարեհունչ կերպով չեն արտահայտվում, նրա անունն ասոցացնելով փողի դիմաց ցանկացած արարքի պատրաստ մարդու հետ, ով սեփական ինքնասիրությունն ու պատիվը վաղուց ստորադասել է փողին և անձնական շահին: 
Կար ժամանակ, երբ վերոնշյալ անբարոյականը տեսախցիկների առաջ ներկայանում էր իբրև «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահի հերթական կեղծ դիմակի ներքո և փորձում էր իբրև թե վարորդների շահերից հանդես գալով հաճոյանալ հանրությանը՝ հետագա ստոր գործողությունները ապահովագրելու և հանրությանը որպես իրողություն իրեն թելադրված սին և կեղծ մտքերը մատուցելու համար: Սակայն բավական է միայն վերհիշել, թե այս համատեքստում ինչպես էր արտահայտվում հայտնի տաքսիստ Արման Գալստյանը Տիգրան Հովհաննիսյանի հասցեին, միանգամից պարզ է դառնում, որ այս ստահակը կրկին անգամ սեփական շահերն է սպասարկում, թե ինչպես է դա արտահայտվելու՝ պաշտոնի տեսքով, թե գումարի, այդքան էլ կարևոր չէ, կարևորն այս պահին Հովհաննիսյանի մղումներն են, որոնք մեղմ ասած բացարձակ արդար չեն: Փաստ է սակայն, որ նման բարոյազրկված կերպարը երկար չի կարողանալու թաքնվել իր «զոհի» դիմակի տակ, իսկ նրան սպասարկող լրատվականները վերջապես կհասկանան, որ անուղղակի կերպով ինտեգրվել են մի կեղտոտ գործընթացի մեջ, որը պատիվ չի բերում իրենց լրատվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular