ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվիրատուները մնացել են մեկանգամյա օգտագործման գործիչների հույսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերինե Միրզաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տիգրան Հովհաննիսյան՝ հանրությանը ոչ հայտնի այս տեսակը առանձնանում է հասարակությունից մարմնով, հոգով և սկզբունքներով իսպառ վաճառված լինելու բացառիկությամբ։ Ով տարբեր տեղերում հայտնվում է որպես ինչ-որ սուտ ու փուչ, անգո հասարակական կազմակերպությունների ու լիգաների նախագահ։
Իսկ նպատակն ու հիմանական «ցելն» անշուշտ այս տեսակի համար եղել ու մնում է յուղալի պատառը։ Ահա այս նույն քաղցով տարված էլ երևի Տիգրան Հովհաննիսյանը այս քանի օր է թակում էր բոլոր տեսակի լրատվամիջոցների դռները, որպեսզի իրեն տրամադրեն խոսելու հարթակ։ Իսկ այն խմբագրակազմերը, ովքեր իրենց հոգու խորքում հարազատություն ունեին վերջինիս ստոր տեսակի հետ՝ նրան տվեցին այդ հնարավորությունը։ 
Եվ աբովյանցի Տիկոն, ում իր քաղաքում ավելի շատ ճանաչում են որպես անբարոյականի կենսակերպով ապրող մեկին, իր ժամանակավրեպ գործն է համարել հոգու մաղձը արտահայտել «Առինջ մոլի» առևտրականների դժգոհությունների մասին՝ անտրամաբանական կապ փորձելով գտնել Գագիկ Ծառուկյանի անձի հետ։
Անշուշտ, այս ամենը վերածվում է մի տեսակ զավեշտի, ու վերստին հաստատում է ոչ միայն այս մարդու անլուրջ լինելը, այլև այն, որ նա կոնկերտ հանձնարարություն ունի, որը պետք է կատարի, քանի որ դրա դիմաց մի կլորիկ գումար է գնացել նրա ծախու որովայնը։ Տիգրան Հովհաննիսյանի՝ աղմուկ բարձրացնելու միակ նպատակը հենց սա էր, դրա համար էր նա ամեն խոսքից հետո թախանձագին աղերսում, որ «հանկարծ կամերան չանջատեն», «էս մեկն էլ զապիս արե՛ք, մինչև վերջ ձայնագրեք» և այլն։ 
Եվ որքան էլ, որ վերջինս փորձի գերազանցել ֆանտաստիկայի բոլոր ռեկորդները, միևնույնն է չի կարողանա հագուրդ տալ պաշտոն ունենալու բաղձանքին, քանզի նմանատիպ անձինք նախատեսված են բացառապես մեկանգամյա օգտագործման համար։Սա ապացուցել է Տիգրան Հովհաննիսյան տեսակը իր կենսակերպով, որը լավ կլինի հաշվի առնեն նաև պատվիրատուները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular