ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման արարողությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է Լը Սեզար կինոսրահ, որտեղ կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: 
Հարկ է նշել, որ հայազգի աշխարհահռչակ շանսոնյեի նախաձեռնությամբ և նրա բարձր հովանու ներքո անցկացվող մրցանակաբաշխության հիմքում դրված է մշակութային և մարդասիրական արժեքների գնահատումը և յուրաքանչյուր տարի Շառլ Ազնավուրի անվան մրցանակը շնորհվում է որևէ գրական ստեղծագործության հեղինակի: 2017 թվականի մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլը` «Մարսել Պանյոլ, 1895-1974թթ. մի կյանքի ալբոմ» գրքի համար:
Մինչ գրական մրցանակի հանձնումը, տեսաուղերձով ներկաներին ողջունել է Շառլ Ազնավուրը, ով առիթն օգտագործելով նաև շնորհավորել է Երևանի և Մարսելի քաղաքապետերին՝ երկու քաղաքների համագործակցության և բարեկամության 25-ամյակի առթիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular