ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ամենավատ կողմը․..

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աստղաբաններն ասում են, որ չնայած մարդիկ տարբեր են, այնուամենայնիվ, հորոսկոպի միջոցով հնարավոր է լինում պարզել մարդկանց բնավորության առավել հիմնական գծերը։ Ահա, թե հորոսկոպի յուրաքանչյուր նշան ինչպիսի թերություններ ունի։ Սակայն միանգամից խուճապի մի մատնվեք, քանի որ միգուցե նշված թերությունը դուք չունեք։

Անկեղծությունը, իհարկե, լավ բան է, սակայն Աղեղնավորների մոտ դա հասնում է չափազանցության։ Հենց չափից դուրս անկեղծ լինելն էլ Աղեղնավորների ամենամեծ թերությունն է։

Կույսերը սիրում են միշտ փնփնթալ, բողոքել ամեն ինչից։

Ասում են՝ Կշեռքները հորոսկոպի բոլոր նշաններից ամենածույլերն են։ Չնայած դրան՝ նրանք միշտ հրաժարվում են օգնությունից։

Երկվորյակներին բավականություն պատճառելը հեշտ բան չէ, քանի որ նրանք շատ խստապահանջ են և շատ շուտ են ձանձրանում։

Related image

Ջրհոսներն էլ ջրի պես միշտ շարժման մեջ են սիրում լինել։ Երբեք չես կարող գուշակել, թե ինչ է մտքին դրել Ջրհոսը։

Խեցգետիններն էլ ամենահոռետեսներն են։ Նրանց շատ հաճախ կարելի է տեսնել տխուր և վատ տրամադրությամբ։

Իսկ Այծեղջյուրներն էլ շատ ամաչկոտ և համեստ մարդիկ են, որոնց համար նպատակին հասնելը միշտ ամենից կարևոր է։

Ասում են՝ Կարիճներն էլ նախանձկոտ մարդիկ են և այդ պատճառով սիրում են իրենց բոլոր պլանները գաղտնի պահել։

Առյուծները շատ գոռոզ են և կարծում են, որ անպարտ են։ Նրանք ինքնավստահությունն ու էգոիզմը չափ ու սահման չունեն։

Image result for zodiac signs of celebrity groups

Խոյերն էլ շատ զգայուն և թափթփված մարդիկ են։ Նրանց բոլոր գործերում միշտ խառնաշփոթ է տիրում և երբեք չեն կարողանում ամեն ինչ ժամանակին հասցնել։

Ցլերը շատ աշխատասեր են, սակայն նրանք երբեք ինքնակամ չեն գործում։ Եթե ցանկանում եք, որ Ցուլը վեր կենա ու սկսի անել իրեն հանձնարարված գործը, ապա պետք է պարբերաբար հիշեցնեք և «բզեք»։

Ձկները սովորաբար խուսափում են դժվարություններից։ Նրանց ամենավատ կողմը հենց դա է․ մի փոքր դժվարության հանդիպելու դեպքում նրանք միանգամից հանձնվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular