ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018թ. Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի, տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերի, ինչպես նաև տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումների նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման առումով որոշ որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը։

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ ս.թ. նոյեմբերի 23-ին սահմանված կարգով կազմակերպվել են հանրային լսումներ: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներին և մանրամասն պարզաբանում ներկայացրել դրանց առնչությամբ:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի այսօրվա նիստում խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են վերը նշված նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular