ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարպետության դաս` գովազդային նորարարությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ընթացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում վարպետության դաս է անցկացրել Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը: Աշխատելով աշխարհահռչակ ընկերությունների հետ՝ վերջինս իր ստեղծած գովազդային արշավների համար արժանացել է  6 «Կաննի  Առյուծի»:

Վարպետության դասի ընթացքում Ալեքսանդր Ամարալը ներկայացրել է «Նորարության բրազիլական տեսլականը», խոսել գովազդի ստեղծման ճանապարհի և հիմնական շեշտադրումների մասին: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կազմակերպված վարպետության դասի մասնակիցները հնարավորություն են ունեցել բանախոսին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը` ներկայացված տեսանյութերի և, առհասարակ, ոլորտի վերաբերյալ:

Պատասխանելով հարցերին՝ բանախոսն անդրադարձել է նաև Երևանի արտաքին գովազդին:

«Երևանն ինձ հաճելիորեն զարմացրեց: Որոշակի առումով ծանոթանալով գովազդային դաշտին և առանձնահատկություններին` վստահ կարող եմ ասել, որ առաջիկա տարիներին Երևանը մեծ ասելիք և զարգացման հեռանկար կունենա գովազդի համաշխարհային շուկայում: Ուրախ էի այստեղ այցելության համար, նաև շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար»,-նշել է Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրենը:

Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում վարպետության դասեր կանկացնեն նաև Saatchi & Saatchi և DDB ընկերությունների արտ-տնօրենները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular