ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ. Ինչո՞ւ է Կարվալոլի և Վալոկարդինի վաճառքը արգելված Եվրոպայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 10 տարի առաջ, այնպիսի սովորական դեղամիջոցների, ինչպիսին Կարվալոլը և Վալոկարդինն են, առանց դեղատոմսի վաճառքը արգելվեց Եվրոպայում: Ապացուցվել էր այս դեղամիջոցների սպառնացող վտանգը մարդու առողջության համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարության հրամանով Կարկավոլի վաճառքը պարտադիր է բոլոր դեղատներում և այն պետք է լինի ցանկացած վարորդի մոտ: Սակայն այս դեղամիջոցը արգելված է ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆինլանդիայում: Լիտվայի օրենսգրքի 199 հոդվածը արգելում է բարբիտուրատ (նաև ֆենոբարբիտալ) պարունակող դեղամիջոցների վաճառքը` համարելով վերջիններս մաքսանենգ:

Ռուսաստանի Դաշնությունում հետազոտություն չի անցկացվել այն մասով, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Կարվալոլը: Դեղամիջոցի էժան լինելու և առանց դեղատոմս վաճառվելու շնորհիվ, Ռուսաստանի Դաշնությունում օրը, ավելի քան 90 մլն շիշ, Կարվալոլ և Վալոկարդին է վաճառվում:

 

Այս դեղամիջոցները առաջին անգամ արտադրվել են Գերմանիայում` 1912թ-ին: Սկզբնական շրջանում այս դեղամիջոցը անվանվել է Լյումինալ: Դեղամիջոցի հիմնական բուժիչ տարրը ֆենոբարբիտալն է, որը օգնում է բուժել ընկճախտը, նյարդային սպազմը, էպիլեպսիան:

Դեղամիջոցի երկարաժամկետ օգտագործման կողմնակի ազդեցություններից են թուլամտությունը, ներքին օրգաններին ծանր վնասը և նույնիսկ մահը:

Դեղամիջոցը, որի օգնությամբ ռուս թոշակառուները բուժում են իրենց սիրտը, իր մեջ պարունակում է ֆենոբարբիտալ, անանուխ, կատվախոտ և գայլուկ: Այս բաղադրիչներից որևէ մեկը դրական ազդեցություն չի կարող ունենալ սրտի աշխատանքի վրա, այն միայն թուլացնում է լարվածությունը և քնեցնում է հիվանդին:

Կարվալոլի երկարաժամկետ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի բորմով թունավորմանը, ինչի հետևանքով ախտահարվում է հիվանդի երիկամները, թոքերը, առաջանում է ալերգիա և խաթարվում է սեռական ֆունկցիան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular