ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` Արցախում նոր զորամաս կառուցելու վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի համար: Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս գործում: Ես Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար և հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի և մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն: Իսկ այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի և նրա անվտանգության, հանդես գալ ևս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ: Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը:

Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը: Կարծում եմ` յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝ անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար:

Գագիկ Ծառուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular