ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մազերի դիմակ՝ նախատեսված ուժեղ մազաթափությունը կանխելու համար. Մազարմատներն ամրացնող, մազաթափությունը կանխող միջոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մազաթփաությունը շատերի համար մտահոգիչ խնդիր է, քանի որ շատ դժվար է լինում անգամ դեղամիջոցների և հետևողական խնամքի դեպքում կանխել այն: Եթե անգամ դուք ունեք շատ խիտ և առատ մազեր, մազաթափությունից ապահովագրված չեք, քանի որ այն հաճախ սկսվում է առանց որևէ ակնհայտ պատճառի:

Այսօր ձեզ ենք ցանկանում առաջարկել ինտենսիվ մազաթափությունը կանխող մի միջոց, որը նաև կամրացնի մազարմատները: Եթե օրական կորցնում եք միջինը  100 մազ,  ապա պետք է մտածել մազերին առանձնակի խնամք և ուշադրություն հատկացնելու մասին:

Այս դիմակի պատրաստումը շատ հեշտ է: Այն կարող եք կիրառել շաբաթական 2-3 անգամ: Ձեզ հարկավոր կլինի.

 
  • 2ճ/գ երիժնակի յուղն (репейное масло) կամ ձիթապտղի յուղ (կարելի է նաև սովորական բուսական յուղ),
  • 1 ձվի դեղնուց
  •  1ճ/գ մեղր
  •  1 պճեղ սխտոր(կարելի է փոխարինել 1ճ/գ սոխի հյութով)
  • 1թ/գ կիտրոնի հյութ
  • 1ճ/գ մազերի կոսմետիկական դիմակ
  • վիտամին E

Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման և կիրառման եղանակին և ունեցեք առողջ ու փարթամ մազեր:

Դիմակը հակացուցված է մեղրից և այլ բնամթերքներից ալերգիա ունեցողներին:

 Զգուշացում. Ցանկացած ժողովրդական միջոց կիրառելիս խորհրդակցեք մասնագետի հետ: Հակառակ դեպքում կարող եք վնասել ձեր առողջությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular