Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն»-ի կազմակերպիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանի և Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին մասնակցելու նապատակով Երևանում գտնվող միջազգային ճանաչված գովազդային ընկերությունների ներկայացուցիչների հետ: 

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Երևանում փառատոնի անցկացումը՝ նկատելով, որ այն նաև հրաշալի հարթակ է գովազդի ոլորտում փորձի փոխանակման առումով: 
«Արդեն 2-րդ տարին է, ինչ անց է կացվում այս փառատոնը, և հատկանշական է, որ այս տարի թե՛ մասնակիցների թիվն է ավելացել և թե՛ մասնակից երկրների աշխարհագրությունն է ընդլայնվել: Սա, անշուշտ, փաստում է, որ փառատոնի նկատմամբ հետզհետե մեծանում է հետաքրքրությունը և, հաշվի առնելով, որ մենք առանձնակի կարևորում ենք նաև գովազդի ոլորտի զարգացումը, վստահ ենք, որ «Երևանի արտաքին գովազդի փառատոն»-ի անցկացումը մեծապես կարող է նպաստել դրան: Այս փառատոնը նաև հրաշալի հարթակ է ոլորտի մեր մասնագետների համար, որ աշխարհի լավագույն գովազդային ընկերությունների ներկայացուցիչներից տեղեկանան ոլորտի վերջին ու ժամանակակից ձեռքբերումների և դրանց կիրառելիության մասին, ինչպես նաև իրականացնեն փորձի փոխանակումներ, ինչը հաստատ իր կարևոր ազդեցությունը կունենա Երևանի արտաքին գովազդում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթելով փառատոնի մասնակիցներին՝ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու փառատոնի պատշաճ անցկացմանն ու կայացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերվող փառատոնի անցկացմանն աջակցելու համար՝ «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանն իր հերթին նկատել է, որ այս տարի աշխարհահռչակ գովազդային կազմակերպությունների մասնակցությունն իսկապես ավելացել է, ինչն ինքնին նրանց կողմից փառատոնի անցկացումը կարևորելու վկայությունն է:
«Պարոն քաղաքապետ, անկեղծորեն շնորհակալ ենք համագործակցության պատրաստակամության համար: Նախորդ տարի համատեղ ուժերով մեզ իսկապես հաջողվեց ապահովել փառատոնի հաջող ընթացքը, և վստահ եմ, որ այս տարի ևս այն կլինի ձեռքբերումային ու արդյունավետ: Ի սկզբանե մենք մեր առջև դրել ենք երկու հստակ նպատակ՝ ապահովել գովազդի ոլորտի զարգացումը և մեր ուսանողների միջոցով բացահայտել դեռևս փորձ չունեցող մասնագետների ներուժը: Սա նաև լավ հնարավորություն է, որ փառատոնին մասնակից հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն իրենց արդեն իսկ հաջողված փորձը փոխանցեն մեր մասնագետներին», - նշել է Էմմա Սարգսյանը: 
Հանդիպման ավարտին «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել փառատոնի հատուկ մրցանակներից մեկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ Զաքարյան
Ամենադիտված