ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրել խաղաղ» խմբի փոքրիկները գրավում են ԱՊՀ երկրների հանդիսատեսին. տեսանյութ

ՎԻԴԵՈ

«Միր» միջպետական հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի հեռարձակվում է նոր երաժշտական ծրագիր՝ «Ձայնի ողջ ուժգնությամբ», որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև հայ փոքրիկները: Մի քանի նախագծերից և տեսահոլովակներից հայտնի «Ապրել խաղաղ» խումբը ձևավորեց համանուն տրիո և ներկայացավ մրցույթին:

Խմբի ղեկավար Լիլի Գրիգորյանը Past.am-ին պատմեց. «Առաջարկը ստացանք Արմանդո Ղուկասյանից: Նա մրցույթների է ուղարկում տարբեր կատարողների: Առաջարկը ստացանք օգոստոսին, պատրաստվելու ժամանակը քիչ էր, բայց մեր առջև դրված խնդիրն իրականացրեցինք: Մեր տեսահոլովակներն ու մյուս աշխատանքներն ուղարկեցինք Ռուսաստան և արժանացանք կազմակերպիչների հավանությանը: Կազմվեց «Ապրել խաղաղ» տրիոն, որի կազմում են Էլինա Չոլախյանը, Կարեն Օհանյանը, Աբրահամ Թորոսյանը, մենակատարները՝ Կարապետ Կարապետյան, Սաթենիկ Տոնոյան, խմբի գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Բադալյան: Դե իսկ խումբը ղեկավարում եմ ես»:

Նշենք, որ մրցույթը, որի գլխավոր պրոդյուսերն է Լինա Արիֆուլինան, երաժշտական պրոդյուսերը՝ Զոյա Բաբկինան, անցկացվում է առաջին անգամ: Այն լինելու է ամենամյա: Այս տարի «Ձայնի ողջ ուժգնությամբ» մրցույթին մասնակցում է ութ երկիր: Հայ երեխաների խմբի մարզիչն է Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, որի հետ, ըստ Լիլի Գրիգորյանի, աշխատելն ուղղակի հաճույք է: «Նա շատ արհեստավարժ է, համեստ, ամեն վայրկյան մեր կողքին է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հեռուստանախագծի բացման օրը «Ապրել խաղաղ» խմբի երեխաներն ու Մարգարիտա Պոզոյանը կատարեցին երգչուհու "Сестра по духу" երգը, իսկ մրցույթային առաջին օրը խումբը երգեց «Հայրենիք» երգը:
«Դահլիճը շատ էր ոգևորվել, ներկաներից ոմանք նույնիսկ հուզվել էին մեր փոքրիկների առաջին կատարումից»,-եզրափակեց Լիլի Գրիգորյանը: Նախագիծը եթերում կլինի մինչև դեկտեմբերի 31-ը:

 
 

Լևոն Փանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular