ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը հանրությանը կներկայացվի դեկտեմբերի սկզբին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են Ամանորի տոնական ձևավորման աշխատանքները:

Անդրադառնալով Ամանորի առթիվ նախատեսված միջոցառումներին՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և կազմել Ամանորի միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցկացվի «Նոր տարին Երևանում 2018» խորագրով: Պատասխանատուներին հանձնարարվեց միջոցառումների ծրագիրը կազմելիս ներառել ինչպես քաղաքապետարանի, վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցաբար իրականացվող բոլոր միջոցառումները:
«Մեր նպատակն է Երևանը հետաքրքիր դարձնել թե ՛ մեր քաղաքացիների և թե ՛ քաղաքի հյուրերի համար ոչ միայն ամառվա ընթացքում, այլև ձմռանը, հատկապես Ամանորի տոնական օրերին: Անցած տարվանից նոր մշակույթ ձևավորվեց մեր քաղաքում, երբ տոն օրերին համայնքային թանգարանները, ինչպես նաև բազմաթիվ ժամանցի վայրեր գործում էին: Հարկավոր է նաև, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն Ամանորի հանգստյան օրերին, որպեսզի մայրաքաղաքում լիարժեք տոնական, աշխույժ մթնոլորտ ապահովվի»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանն այդ հարցում ակտիվորեն համագործակցել տնտեսվարողների հետ, իսկ մշակույթի վարչությանը հանձնարարվեց սահմանել քաղաքապետարանի ենթակա թանգարանների համար Ամանորի տոնական օրերի աշխատանքային ժամանակացույց:
«Նոր տարին Երևանում 2018» տոնական ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի գլխավոր տոնածառի, ինչպես նաև քաղաքի տոնական լույսերի միացման, ավանդական դարձած Կարապի լճի սառցադաշտի բացման, Հյուսիսային պողոտայում անցկացվելիք Ամանորի տոնավաճառի, Ազատության հրապարակում և վարչական շրջաններում նախատեսվող տոնական միջոցառումները:
«Նոր տարին Երևանում 2018» ամանորի տոնական միջոցառումների ծրագրի մանրամասները հանրությանը կներկայացվեն դեկտեմբերի սկզբին:

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular