ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբրահամյանը հերքում է. «Գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մամուլով տեղեկություն տարածվեց այն մասին, որ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել: Նկատենք, որ լրատվամիջոցը հղում է կատարել սեփական աղբյուրի վրա և չբացահայտելով այն, նշել, թե իբր Հովիկ Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին և ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել էԱբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, և այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն: Ճշտելու համար, թե արդյոք տարածված տեղեկությունը ունի ճշմատրության երանգներ Past.am-ը կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց.

«Ձեր տված հարցին կպատասխանեմ լակոնիկ՝ տեղեկությունը իրականության հետ կապ չունի, քանի ես գազալցակայաններ չունեմ ու չեմ էլ ունեցել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular