ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց երկար մտածելու ընտրեք քարտը և իմացեք, թե ի՞նչ է ձեզ սպասվում առաջիկա ամսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ ամիս է մնացել  ձմռան գալստյանը։ Այդ հրաշալի նորության կապակցությամբ առաջարկում ենք անցնել փոքրիկ թեստ, որը կօգնի որոշել ինչպես անցկացնել ձմռան առաջին ամիսը:

Ի՞նչ է ձեզ սպասում: Ինչի՞ վրա կենտրոնանալ: Ընտրեք ձեզ դուր եկած քարտը և իմացեք.

Քարտ 1

 

Հավաքեք ձեզ և պատրաստվեք փոփոխությունների: Մի վախեցեք փակել հին դուռը (իսկ միգուցե երկուսը) և գնալ դեպի նոր և դեռևս անհայտ բանի կողմը: Թող դժվարությունները ձեզ չվախեցնեն: Պատկերացրեք, որ վախերը՝ մութ ուժեր են, որոնք փորձում են խանգարել ձեզ հասնել ցանկալիին: Ամբողջապես վստահեք ձեզ, դարձեք մի փոքր էգոիստ: Առողջ էգոիզմի կաթիլը ձեզ հաստատ չի խանգարի:   

Քարտ 2

 

Գլխավոր խորհուրդը ձեզ՝ մի շտապեցրեք իրադարձությունները: Համբերությամբ լցվեք և վստահ եղեք նրանում, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի: Համբերատար եղեք մտերիմների հանդեպ: Եթե նույնիսկ ձեզ թվում է, որ նրանք սխալ են՝ տիրապետեք ձեզ: Փետրվարը՝ ձեզ համար էմոցիոնալ ամիս է, այդ պատճառով աշխատեք չնյարդայնանալ մանրուքներից: Հաճախ զբոսնեք, լսեք երաժշտություն և թուլացեք: Մի խոսքով, փնտրեք զբաղմունք, որը ձեզ կհանգստացնի:   

Քարտ 3

 

Իսկական ժամանակն է վերանայել կյանքը: Եթե զգում եք, որ կարծես ապրում եք ինքնահոսով և օրերն իրարից չեն տարբերվում, հիշեք՝ դուք ամեն ինչ կարող եք փոխել: Սկսեք մանրուքներից՝ փոխեք երթուղին, որով տուն եք վերադառնում: Հանգստյան օրերին այցելեք հարևան քաղաք կամ գնացեք նոր սրճարան: Շուրջբոլորը բազմաթիվ հնարավորություններ են, բավական է միայն լայն բացել աչքերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular