ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ի վերլուծական բաժինը լիկբեզի կարիք ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարինե Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՊԵԿ-ը երեկ վերջապես անդրադարձավ «Առինջ մոլում» արդեն տևական ժամանակ տիրող իրավիճակին։ Իհարկե, եթե հաշվի առնենք այն, որ թեման արդեն ամսից ավել արդիական է և դրան անդրադարձել են բազմաթիվ ԶԼՄ-ներ, ապա ՊԵԿ-ի պարզաբանումը ավելի քան ուշացած է, սակայն, ինչպես հայտնի խոսքն է ասում, լավ է ուշ քան երբեք։

Սակայն պարզաբանման տեքստը, մեղմ ասած, լուրջ տարակուսանքների առիթ տվեց։ Բանը նրանում է, որ ՊԵԿ-ը փորձել է միայն թվերը համադրելով՝ պատրանք ստեղծել, իբր «Առինջ մոլում» թաքցնում են ճիշտ շրջանառությունը, և համեմատական թվեր է ներկայացրել «Փեթակից», «Սուրմալուից» և «Առինջ մոլից»։ 

Այսպես, ըստ ՊԵԿ-ի «Փեթակ» առևտրի կենտրոնում գրանցված են 345 տնտեսվարողներ, որոնք ունեն ավելի քան 4,5 միլիարդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառում՝ 361 տնտեսվարողներ, որոնց շրջանառությունը կազմում է 4,5 միլիարդ դրամ, իսկ «Առինջ մոլում» կան 748 հարկ վճարողներ, որոնց շրջանառությունը կազմում է 2,9 միլիարդ դրամ։ Սրանով ՊԵԿ-ը ցանկացել է ցույց տալ, իբր «Առինջ մոլում» կան ավելի շատ տնետսվարողներ, բայց նրանց շրջանառությունը ավելի քիչ է։

Ցավոք թվերի լեզուն թույլ է տալիս իրականությունը այլ լույսի ներքո ներկայացնել և հենց դրանից է օգտվել ՊԵԿ-ը։ Սակայն թվերից այն կողմ կա այլ իրականոթյուն։ Բանը նրանում է որ, որ «Առիջն մոլի» և «Սուրմալուի» ու «Փեթակի» միջև սխալ է զուգահեռներ անցկացնել մի քանի պատճառներով․

1․ Փեթակի ու Սուրմալուի առևտրաշրջանառությունը անհնար է համեմատել «Առինջ մոլի» հետ, քանի որ դրանք տարբեր են թե՛ տեղակայման վայրով, թե՛ այցելուների քանակով։ Առաջին երկուսը գտնվում են Երևանի կենտրոնում, դրանք միշտ լեցուն են հաճախորդներով, իսկ «Առինջ մոլը» գտնվում է Երևանից դուրս, ինչը, բնականաբար, խանգարում է առևտրի տեմպին։

2․ «Փեթակն» ու «Սուրմալուն» աշխատում են ամսվա բոլոր օրերին, իսկ «Առինջ մոլը» աշխատում է միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, այսինքն ամսվա մեջ ընդամենը 12 օր, ինչը, բնականաբար ազդում է «Առինջ Մոլի» առևտրաշրջանառության վրա
3․ «Փեթակում» և «Սուրմալուում» տաղավարների վճարները շատ բարձր են, բայց առևտարակնները շարունակում են աշխատել այնտեղ, ինչը նշանակում է, որ այստեղ առևտուրը շատ ավելի ակտիվ է քան «Առինջ մոլում», որտեղ տաղավարները Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրվել են անվճար։

4․ Վերջապես «Փեթակում» և «Սուրմալուում» ներկայացված են անհամեմատ ավելի թանկարժեք ապրանքներ, իսկ «Առինջ մոլում» ներկայացված են հիմնականում մատչելի, էժան գներով հագուստ և ապրանքներ, ինչը նշանակում է, որ «Առինջ մոլի» առևտրաշրջանառությունը էականորեն զիջում է «Փեթակին» և «Սուրմալուին»։
Մեկ այլ փաստ էլ «Առինջ մոլի» աշխատակիցների քանիկի մասին, որի մասին խոսել էր անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նշել էր, որ «Առինջ մոլում» կան 748 տնտեսվարողներ, այնինչ գրանցված աշխատողների քանակը 338 է, ակնարկելով, որ կան չգրանցված աշխատողներ։ Այնինչ «Առինջ մոլի» տնտեսվարողների գերակշիռ մասը անհատ ձեռներեցներ են, իսկ անհատ ձեռներեցները հենց իրենք են իրենց աշխատակիցները։ Եթե նրանց գումարենք վարչապետի նշած 338 թիվը, կստացվի, որ «Առինջ մոլում» կան 1000-ից ավել աշխատակիցներ, այսինքն վարչապետի նշած թվից 3 անգամ ավել։

Ստացվում է,որ ՊԵԿ-ը կամ միտումնավոր խեղաթյուրել է իրավիճակը և սխալ տվյալներ ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանին, կամ պարզպես չի տիրապետում իրավիճակին և սխալ պատեկարցումներ ունի առևտրաշրջանառության, դրա կազմակերպման, պայմանների, դրանց օժանդակող կամ խանգարող հանգամանքների մասին։ Եթե դա իսկապես այդպես է, ապա ՊԵԿ-ի վերլուծական բաժինը լիկբեզի կարիք ունի՝ հետագայում միայն քանակական ցուցանիշների հիման վրա սխալ վերլուծություններ անելուց խուսափելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular