ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված իրավական ակտերի նախագծերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին անցկացվեց Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` նվիրված Երևանի ավագանու հերթական նիստի օրակարագի նախագծում ընդգրկված հարցերին: 

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 15 անդամներից 14-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից, անկախ ավագանի/:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են «Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին» և «Երևան համայնքի սեփականություն համարվող Մամիկոնյանց փողոցի հ. 21 շենքի 2/1 բնակարանն անհատույց օտարելու մասին» իրավական ակտերի նախագծերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված իրավական ակտերի նախագծերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular