ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում առանց վարորդի տաքսի կգործարկվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական Լիոն քաղաքում տեղակայված Navya ընկերությունը ստեղծել է Autonom Cab մեքենան. այն տարբերվում է նախորդ ինքնավար ավտոմեքենայից՝ Autonom Shuttle-ից, որը կարող է առանց վարորդի մեկնել միայն նշված երթուղով: Այս մասին հայտնում է Euromag-ը:

Նշվում է, որ միանգամից մի քանի ուղևորի սպասարկման համար նախատեսված ռոբոտ-տաքսին տարբեր երթուղիներ կսպասարկի: Տաքսու ուղևորները կընտրեն նշանակման վայրը հեռախոսի հավելվածի միջոցով: Տաքսու համակարգիչը կորոշի երթուղին՝ հաշվի առնելով 6 ուղևորներից յուրաքանչյուրի ցանկությունները:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ընկերությունը մտադիր է թողարկել Autonom Cab-ի  առաջին նմուշները 2018 թվականի երկրորդ եռամսյակում՝ Եվրոպայի և Ավստրալիայի համար:

Դեռևս հայտնի չէ՝ որ քաղաքներում կգործի առանց վարորդի տաքսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular