Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարուն Սոբտի. «Ես սիրում եմ իմ հայ երկրպագուներին»

ՖՈՏՈ

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…

Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է Սուրբ Մարկի դպրոցը: Յոթ տարի աշխատել է «Jindal Telecom» ընկերությունում՝ որպես մենեջեր: Առաջին դերն ստանձնել է 2009 թվականին «Shraddha» («Շրադհա») հեռուստասերիալում, այնուհետև 2010 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել «Dill Mill Gayye» («Սրտերի հանդիպում») և գլխավոր դերով՝  «Baat Hamari Pakki Hai» («Մենք պայման ունենք») հեռուստասերիալներում:

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին Բարուն Սոբտին զբաղեցրել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց շարքի» 10-րդ հորիզոնականը: Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ Արնավի դերի համար:

Մեզ հաջողվեց հարցազրույց վերցնել հայտնի դերասան Բարուն Սոբտիից:

–   Պարոն Սոբտի, խնդրում եմ նշեք Ձեր դերասանական կարիերայի սկիզբը և ընթացքը:

– Դերասանական գործունեությունս սկսել եմ 2009 թվականից: Դելիում էի աշխատում, երբ ընկերներիցս մեկը՝ Կարան Վահին, ինձ տարավ Մումբայ` ներկայացմանը ունկնդրելու (քասթինգի): Ես դեռ նոր էի սկսել դերս, երբ պրոդյուսերներն ինձ ընդունեցին որպես ներկայացման դերասան:

– Ե՞րբ Ձեզ կայացած դերասան զգացիք, ո՞ր տարիքում:

– 2009 թվականին՝ 25 տարեկան հասակում, ես հասկացա, որ դերասան եմ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» (“Iss Pyaar Ko Kya Naam Doon?”) հեռուստասերիալի համար Դուք ստացաք չորս մրցանակ: Ցանկալի է իմանալ Ձեր հոր արձագանքն այդ առթիվ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը իմ սիրած շոուներից է մինչ այսօր, ես կարոտում եմ այդ օրերը: Երբ հայրը տեսավ իմ մրցանակները, հիացմունքով արձագանքեց և ասաց. «Դու շատ խելացի ես, և ես հպարտանում եմ քեզնով: Աստված քեզ պահապան, շարունակիր այդպես»:

– Ունե՞ք նախընտրած դերասան, որին կցանկանայիք նմանվել:

– Ես ուզում եմ խաղալ Ամիր Խանի նման, քանի որ նա իմ սիրած դերասանն է:

– Ո՞ր գրողի ստեղծագործությունն է ձեզ հրապուրում:

– Ինձ հրապուրում է Գաուտամ Հեջեի (Gautam Hedge) ստեղծագործությունը:

– Ձեր տիկինը սիրո՞ւմ է Ձեր կյանքը արվեստում:

– Այո, նա ինձ վստահում է, և դա ինձ բավարար է:

– Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր պատկերացմամբ:

– Հայաստանը գեղեցիկ երկիր է, և ես շատ շուտով կժամանեմ Հայաստան: Սիրում եմ իմ հայ երկրպագուներին:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումիցԹբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել. 3 վիրավոր կա Փաշինյանն ասաց, որ սահմանային հարցերը Ադրբեջանի հետ դեռ քննարկման ընթացքում է Բարսելոնան ՉԼ-ում մեկ վիճակագրական ցուցանիշով սեփական հակառեկորդ է սահմանել
Ամենադիտված