ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայում ձիուն բանտ են նստեցրել անծանոթի մեքենան վնասելու համար (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Բրազիլիայի Սերժիպի նահանգում ոստիկանները ձերբակալել են ձիու, որը վնասել է տեղի բնակիչներից մեկի մեքենան:

YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են կենդանուն փակել վանդակաճաղերի հետևում՝ ինչպես իրական հանցագործի:

Ձիու տերը՝ Ուիլյամս Ֆրասիշկու դուշ Սանտուշը, կենդանու հետ զբոսնելիս է եղել, երբ նրան մոտեցել են մարդիկ՝ ցանկանալով ձիու վրա նստել: Տերը չի մերժել անցորդներին, սակայն կենդանին վախեցել է անծանոթներից մեկից ու դրա պատճառով անզգուշաբար ընկել հարևանությամբ գտնվող մեքենայի վրա: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանը ձիուն տարելէ  ոստիկանական բաժանմունք:

«Նրան չէին կերակրել, ջուր չէին տվել և փակել են նեղ մի խցում, որտեղ տեղաշարժվելն անհնար էր: Ես գիշերը նրա համար ուտելիք տարա, սակայն այս առավոտ ինձ թույլ չտվեցին նրան կերակրել», - պատմել է Սանտուշը:

Հաղորդվում է, որ կենդանուն ազատել են հաջորդ օրը, երբ նրա տերն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular