ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավամոդելային սպորտաձեւում Հաաստանը գերիշխող դեր ունի. Հրաչ Շահազիզյան

ՎԻԴԵՈ

Այսօր ԱԺ-ում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ուղղեց մասնավոր հարց. «Պարզվում է՝ մեր Կառավարությունը ամեն տարի ֆինանսավորում է նավամոդելային սպորտը: 2016թ. սկսած՝ նույն գումարն է հատկացվում՝ միջոցառումների թիվը՝ մեկ, մասնակիցների թիվը՝ հինգ: Խնդրում եմ բացատրել՝ սա ի՞նչ է: Գուցե «Ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակներում է սա արվում. «Մենք ենք, մեր սարեր»-ի ոճով շարունակեմ՝ պետությունը հովվին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որ նավամոդելային սպորտը զարգացնի»:

Վարդան Արամյանը դժվարացավ որեւէ մեկնաբանություն անել, քանի որ այդ հարցը գտնվում է Սպորտի եւ երիտասարդության նախարարության մանդատի ներքո: Թեմայի շուրջ ORER.news-ը զրուցեց «Նավամոդելային սպորտի հայկական ֆեդերացիայի» նախագահ Հրաչ Շահազիզյանի հետ, ով նշեց. «Նավամոդելային սպորտի գծով մենք մեծ ձեռքբերումներ ունենք: Վերջին 20 տարիներին շահել ենք 19 ոսկե մեդալ՝ աշխարհի առաջնութուններից, 9 ոսկե մեդալ՝ Եվրոպայի առաջնություններից:

Այսքանից զատ՝ սահմանել ենք 15 աշխարհի ռեկորդ: Վերջին չորս տարիների ընթացքում ունեցել ենք եւ՛ աշխարհի, եւ՛ Եվրոպայի չեմպիոններ, երեք անգամ էլ աշխարհի ռեկորդ ենք սահմանել: Սա այն բացառիկ սպորտաձեւերից է, որ 4 տարի անընդմեջ ունեցել ենք ամենաբարձր նվաճումները:

Վերջին երկու տարիների ընթացքում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում միաժամանակ երկու դասերով դարձել ենք եւ՛ աշխարհի, եւ՛ Եվրոպայի չեմպիոն՝ տարիքային տարբեր  սահմանով:

Օրինակ՝ այս տարվա հուլիս ամսին եղան աշխարհի առաջնության մրցումներ, որի ժամանակ հաղթանակեցինք՝ գրավելով 3 ոսկե մեդալ, ունեցել ենք նաեւ աշխարհի ռեկորդ: Նշվածս ժամանակահատվածում ունեցել ենք աշխարհի երկու չեմպիոն:

Համեմատության մեջ կարող ենք նշել, որ վերջին ռեկորդը սահմանել է Բաբկեն Շահազիզյանը՝ 284-360 կմ ժամ արագությամբ: Ես իմ խոսքում նշեցի միայն ոսկե մեդալները, իհարկե, եղել են նաեւ արծաթե ու բրոնձե մեդալներ:

Հետաքրքրական էր այն փաստը, որ մրցումները մեկնաբանող լրագրողներն ասում էին, որ նման ցուցանիշներով Հայաստանը իշխող դիրքերում է գտնվել: Մենք վերցրել ենք ոսկե մեդալներ՝ մյուս մեդալները թողնելով մյուս մասնակիցներին»:

Նշենք, որ Հայաստանի գրանցած հաջողությունների շնորհիվ 2005թ-ին համաշխարհային ՆԱՎԻԳԱ կազմակերպությունը Հրաչ Շահազիզյանին ընտրել է որպես Արագընթաց նավամոդելների սեկցիայի նախագահ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular