ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա այսօր էլ ռեֆերենտ է, ուղղակի աշխատում է Պաշտպանության նախարար». Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ այսօրվա նիստում շարունակվում է քննարկվել «Զինծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Past.am-ի փոխանցմամբ՝ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց. «Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ: Նա այսօր էլ ռեֆերենտ է, ուղղակի աշխատում է Պաշտպանության նախարար: Չփորձվեք այստեղից հայտարարել, թե դուք քաղաքական գործիչ եք: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեք, ձեր նուրբ քիմքը չի դիմանա դրան, կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք, քանի որ ձեր քիմքը միայն կարմիր ու սեւ իկրայից այն կողմ բան չի տեսել»: Խոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին՝ Փաշինյանը հիշեց, որ առաջին անգամ այդ մասին լսել եմ «Նախախորհրդարանի»՝ Ժիրայր Սեֆիլյանի գրասենյակում: Ըստ նրա՝ այստեղ հեղինակային իրավունքի խնդիր կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular