ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջ ճշմարտությունն էլեկտրոնային ծխախոտների մասին

ՖՈՏՈ

Ներկայումս էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը լայն տարածում ունի: Շատերն են մեծ հույսեր տածում, որ այս սարքի միջոցով կազատվեն ծխելու վնասակար սովորությունից: Իսկ ինչ ազդեցություն ունի այն առողջության վրա, տալ միանշանակ պատասխան այս հարցին դեռևս հնարավոր չէ, սակայն այն տվյալները, որ կան ներկայումս, անհանգստացնող են:

Այս հեղուկը պարունակում է.

1. Նիկոտին, իհարկե ավելի քիչ քանակությամբ քան ծխախոտի մեջ է:

2. Պրոպիլենգլիկոլ, որը կաող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ:

3. Գլիցերին. Այն անվնաս է արդյունաբերության այլ բնագավառներում, սակայն թափանցելով օրգանիզմ շնչուղիների միջոցով, կարող է նստվածք տալ թոքերում, նպաստել երիկամների հիվանդության և մաշկի ջրազրկման առաջացմանը:

4. Համային հավելումներ. Թվում է, թե դրանք անվնաս են, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք շատ վատ են անդրադառնում  թոքերի վրա:

Картинки по запросу электронные сигареты курить картинки

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը չի ազատում ծխելու վատ սովորությունից, չի վերացնում ոչ ֆիզիկական և ոչ էլ հոգեբանական կախվածությունը: Պարզապես մեկ ծխախոտի տեսակը փոխարինվում է մյուսով, շարունակելով վատթարացնել ծխողի առողջական վիճակը:

Որոշեք ինքներդ, թե ինչպես վարվել...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular