ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկո. Պետք չէ ասել, որ Ռեալը մեռած է. մենք միշտ վերադառնում ենք

ՍՊՈՐՏ

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է «Ժիրոնայի» հետ անցկացրած խաղի մասին:

 

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն է կրել կատալոնական թիմից.

 

«Ոչ ոք չպետք է ասի, թե «Ռեալը» մեռած Է: Մենք ցույց ենք տվել, որ միշտ վերադառնում ենք:

 

Երբ գործերը լավ են, շատ հեշտ է մեզ մեծագույն թիմ անվանելը: Հիմա էլ մենք պետք է ցույց տանք, որ իսկապես այդպիսինն ենք: Պարզ է, որ այսպես շարունակել չի կարելի:

 

Շատ տարօրինակ խաղ էր: 1:0 հաշվի ժամանակ մենք մեզ հիանալի էինք զգում: Հետո երկրորդ կեսի սկզբում անհամաձայնություն տեղի ունեցավ, որը փոխեց խաղի ընթացքը»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ֆուտբոլիստների միջև անհամաձայնություններ ու նաև վեճեր են եղել «Ժիրոնայի» հետ խաղի ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular