ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նախագահի նախկին կինը պատմել է, որ Թրամփը չգիտեր՝ ինչպես շփվել զավակների հետ (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ չեխ մոդել, մարզուհի Իվանա Թրամփը, ուշագրավ գիրք է գրել մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի հետ ընտանեկան կյանքի ու միասին անցկացրած տարիների մասին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, գրքում 68-ամյա հեղինակը խոստովանել է, որ Թրամփը գաղափար անգամ չի ունեցել, թե ինչպես է հարկավոր շփվել զավակների հետ:

Իվանայի պնդմամբ՝ ԱՄՆ-ի ապագա ղեկավարը չէր կարողանում «երեխաների հետ խոսել նրանց լեզվով»:

«Դա նրան չէր հաջողվում այնքան ժամանակ, մինչև որ երեխաները դարձան ուսանող»,-գրել է հեղինակը, որը Դոնալդ Թրամփից ունի 3 երեխա՝ 2 որդի և մեկ դուստր:

Ամուսնալուծությունից հետո Իվանան երեխաների համար ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

«Ես Դոնալդին ասացի, որ խոհանոցում կարող է միայն մի խոհարար լինել, և դա ես եմ»,-գրել է նախկին կինը:

Նա նաև պատմել է, որ իր և Դոնալդի երեխաները երբեք շփացած չեն եղել, այդ իսկ պատճառով ինքն ու նախկին ամուսինը շատ են հպարտանում նրանցով: Իվանան ընդգծել է, որ երբեք չափից շատ գումար զավակներին չի տվել ու հետևել է, որ նրանք մշտապես ինչ-որ հետաքրքիր գործով զբաղված լինեն:

 

President Trump's first wife Ivana (pictured at the Gabrielle's Angel Foundation Ball on Monday night) claims that he had no idea how to act around their children

The 68-year-old revealed that Donald Trump didn't know 'how to speak the children's language'. Ivana with her son Eric Trump, ex husband Donald Trump, and her daughter Ivanka  at the Mar-a-Lago estate, Palm Beach, Florida, 1998

The mom-of-three said she was 'very proud' of her 'fabulous' kids. Pictured with Ivanka in 1992 at a fashion show

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular