ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իկեր Կասիլյասը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

ՍՊՈՐՏ

Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դեռ չի որոշել, թե որտեղ պետք է շարունակի կարիերան:

 

Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական երեք ակումբներ: Կասիլյասին իրենց կազմում ցանկանում են տեսնել անգլիական «Լիվերպուլը» և «Նյուքասլը», ինչպես նաև իսպանական «Մալագան»:

 

Նշենք, որ վերջին ժամանակներս «Պորտուի» մարզչական շտաբի և դարպասապահի հարաբերությունները լարվել են: Այս պատճառով Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular