ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուններ և կրակոցներ Սոմալիի նախագահի նստավայրի մոտ. կա 13 զոհ (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մահապարտ ահաբեկիչը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկչական գործողություն է իրականացրել՝ երկրի նախագահի նստավայրի մոտ: Առաջին պայթյունից հետո երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, որից հետո լսվել են փոխհրաձգության ձայները:

Նախնական տվյալներով, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Սոմալիի ոստիկանապետը:

Մահապարտը պայթյունն իրականացրել է նախագահական նստավայրի մոտ գտնվող Nashablod Two հյուրանոցի կողքին՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբի միջոցով:

Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» («Մոջահեդների երիտասարդական շարժում») ահաբեկչական խմբավորումը: Այն ծայրահեղ իսլամական խմբավորում է, որը Սոմալիի տարածքում ձևավորվել է 2004 թվականին:

2008 թվականից սկսած «Աշ-Շաբաբը» պարբբերաբար մահապարտների միջոցով ահաբեկչական գործողություններ է իրականացանում: Խմբավորումը նաև ահաբեկչություններ է իրականացրել այն երկրների տարածքում, որոնք իսլամիստների դեմ պայքարում աջակցում են Սոմալիի օրինական իշխանությանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular