ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը պատրաստվում են գրոհել ԻՊ-ի հենակետ հանդիսացող սիրիական Աբու Քամալ քաղաքի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը պատրաստվում են գրոհ կազմակերպել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող Աբու Քամալ քաղաքի վրա, որտեղ ենթադրաբար գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները: Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանն ասել է կոալիցիոն ուժերի խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնը:

«Մենք պետք է ամրապնդենք այն հաջողությունը, որը գրանցել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը Օմարի նավթահանքերի տարածքում, ինչպես նաև պաշտպանել այն շրջանները, որոնք առաջվա պես շարունակում են մնալ ԻՊ-ի ենթակայության տակ», - ասել է Դիլոնը՝ հավելելով, որ դրանից հետո իրենք պատրաստվում են գրոհել Աբու Քամալի վրա, որտեղ, ըստ նրանց տեղեկությունների, գտնվում են ԻՊ-ի պարագլուխները:

Ըստ նրա՝ Իրաքում Մոսուլի, իսկ Սիրիայում Ռաքքայի ազատագրումից հետո Աբու Քամալն ահաբեկիչների գլխավոր հենակետն է: 

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչը դժվարացել է Աբու Քամալի ազատագրման հետ կապված հստակ ժամկետներ նշել՝ օրինակ բերելով Մոսուլն ու Թել Աֆարը, որտեղ մի դեպքում ռազմական գործողությունը բավականին երկար տևեց, մյուս դեպքում հաջողությամբ ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ:

«Խալիֆաթի գաղափարն այլևս իրական չէ: Նրանք հասկանում են դա, գիտակցում են, հեռանում են ու հանձնվում», - ասել է Դիլոնը՝ խոսելով ԻՊ ահաբեկիչների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular