ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլիպե Կոուտինյոն կմերժի ՊՍԺ-ին. նա ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա

ՍՊՈՐՏ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մտադիր չէ տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է «Sport.es»-ը:

 

Փարիզյան ակումբի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն արդեն հանդիպել է 25-ամյա բրազիլացու գործակալի հետ, իսկ ֆուտբոլիստն ավելի ուշ ցուցումներ է տվել իր ներկայացուցիչներին բանակցություններ չվարել ֆրանսիացիների հետ:

 

ՊՍԺ-ն դիտարկում է Կոուտինյոյին գնելու տարբերակը, որպեսզի կատարի հարձակվող Նեյմարի ցանկությունը, սակայն կարևոր դեր է խաղում «Լիվերպուլի» կիսապաշտպանի դիրքորոշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձմռանն այս տրանսֆերը հնարավոր չի լինի իրականացնել` առանց ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու:

 

Կոուտինյոն սպասում է, որ իր ակումբը կընդունի «Բարսելոնայի» առաջարկը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» պատրաստ է Կոուտինյոյին վաճառել կատալոնացիներին 150 մլն եվրոյի դիմաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular