ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսենալը նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ կլինի վաճառել Սանչեսին

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Սիթին», որը հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին հունվարին ձեռք բերելու տարբերակով, ֆուտբոլիստի համար պետք է 30 մլն ֆունտ վճարի (մոտ 34 մլն եվրո):

 

Ինչպես հայտնում է «The Sun»-ը, հենց այսքան գումար են լոնդոնցիները մտադիր վաստակել իրենց ֆուտբոլիստի վաճառքից, որի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը:

 

Անցած ամառ, հիշեցնենք, «զինագործները» հրաժարվեցին Ալեքսիսին վաճառել «Մանչեսթեր Սիթիին», որը ֆուտբոլիստի համար 60 մլն ֆունտ էր առաջարկում:

 

Ավելի վաղ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Մանչեսթեր Սիթին» ձմռանը պատրաստ է 20 մլն ֆունտ (մոտ 22,5 մլն եվրո) առաջարկել 28-ամյա չիլիացու համար:

 

Եթե «Արսենալը» հրաժարվի վաճառել Սանչեսին, ապա ամռանը ստիպված կլինի նրան անվճար բաց թողնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular