ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամադանի տոնին Թուրքիայից ժամանակավորապես Սիրիա անցած սիրիացի ներգաղթյալներից 22.000-ը հետ չեն վերադարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում բնակվող շուրջ 22.000 սիրիացի ներգաղթյալ, որոնք Ռամադանի ժամանակ ժամանակավորապես անցել էին Սիրիա՝ տոնը հայրենիքում ազգականների հետ նշելու համար, չեն վերադարձել Թուրքիա, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Ռամադանի տոնին ժամանակավորապես Սիրիա էր անցել 120.826 սիրիացի ներգաղթյալ, որոնցից հետ են վերադարձել 98.186-ը: 22.640 սիրիացի նախընտրել է մնալ Սիրիայում և այլևս հետ չգնալ Թուրքիա:

Թուրքիայում բնակվող սիրիացի ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 3 մլն 208 հազ. 131-ի, ամենաշատ սիրիացի ներգաղթյալները գտնվում են Ստամբուլում, երկրորդ տեղում է Սիրիային սահմանամերձ Ուրֆան՝ 445 հազ. 584 ներգաղթյալով:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Թուրքիան ընդունել է 2 մլն 900 հազ. փախստական, որոնց մեծ մասը սիրիացի և իրաքցի ներգաղթյալներ են: Այսպիսով՝ Թուրքիան 2016թ.-ին դարձել է ամենաշատ փախստականներն ընդունած երկիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular