ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը խոստացել է այսօր հրապարակել Քենեդու սպանության գաղտնի տեղեկությունները՝ ընդգծելով, որ դրանք շատ հետաքրքիր կլինեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ գաղտնի պետական տեղեկություններն այսօր հրապարակվելու են:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա Թրամփը խոստացել է, որ փաստաթղթերը շատ հետաքրքիր են լինելու:

Հայտնի է, որ դրանց մի մասը վերցվելու է ազգային արխիվից, Կենտրոնական հետախուզական վարչությունից, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյից: Այնուհանդերձ՝ հայտնի է, որ ԿՀՎ-ն կոչ է արել Թրամփին զերծ մնալ տեղեկություններն ամբողջությամբ հրապարկելուց:

Նշվում է, որ 1992թ. ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Նախագահ Ջոն Քենեդու սպանության տվյալների հավաքման մասին ակտը, որը ենթադրում է նախագահի սպանության հետ կապված տեղեկությունների հավաքում ու 25 տարի անց դրանց հրապարակում: Ակտի իրականացման վերջնաժամկետը լրանում է այսօր:

Ջոն Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին՝ Դալասում: Նրա սպանության շուրջ շարունակում են տարատեսակ վարկածներ հնչել, այնուհանդերձ՝ դեռևս անհայտ է, թե Լի Հարվի Օսվալդն ինչու է սպանել ԱՄՆ նախագահին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular