Նովոսիբիրսկում փեսացուն իր հարսանիքի ժամանակ գողացել է թամադայի փողերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆովոսիբիրսկի շրջանային դատարանը քննել է 28-ամյա Ալեքսանդր Ֆյոդորովի՝ իր հարսանիքի ժամանակ գողություն անելու մասին դատարանի որոշումը: Այս մասին ասվում է շրջանային դատախազության կայքում:
2016 թվականի օգոստոսի 6-ին Նովոսիբիրսկի գործարար կենտրոններից մեկի ամառային սրճարանում իր հարսանիքը տոնելու ժամանակ Ֆյոդորովը նկատել է անուշադրության մատնված կնոջ պայուսակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայուսակը պատկանել է հարսանիքի կազմակերպչին: Փեսացուն գողացել է անձնական իրեր և 29 հազար ռուբլի պարունակող պայուսակը: Գումարը նրան էր փոխանցել հարսնացուն՝ որպես հարսանյաց արարողության վարողի ծառայությունների վարձատրություն:
Նշվում է, որ ավելի վաղ Ֆյոդորովը գողության համար դատապարտվել է 80 հազար ռուբլու չափով տուգանքի:
Տղամարդը բողոքարկել է դատարանի որոշումը և խնդրել արդարացնել իրեն՝ համարելով իրեն անմեղ: Շրջանային դատարանը մերժել է դիմումը, և որոշումը մտել է օրինական ուժի մեջ: